Լրագրող Էլիսո Կիլաձեի որդին ազատ է արձակվել գրավի դիմաց

Թմրանյութերի ապօրինի ձեռքբերման մեջ մեղադրվող Դավիթ Խարշիլաձեն ազատ է արձակվել: Թբիլիսիի քաղաքային դատարանը լրագրող Էլիսո Կիլաձեի որդուն դատարանից ազատ է արձակել 15 հազար լարի գրավի դիմաց:

Դավիթ Խարշիլաձեի խոսքով, իր համար դատարանի որոշումն անսպասելի էր: Նա դատարանին և դատավոր Խաթունա Խարչիլավային շնորհակալություն է հայտնել:

Խարշիլաձեն լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ինքն անմեղ է և «թմրանյութերը ոստիկաններն են դրել իր գրպանում»:

«Հեշտությամբ դրել են: Անմեղ եմ: Թմրանյութը գրպանումս է դրել Վասաձեն, ով ոստիկանի որդի է: Սա պետք է մտածելու տեղիք տա ներքին գործերի նախարարին»,- հայտարարել է հայտնի լրագրողի որդին:

Թողնել պատասխան