Լրացավ Վրաստանի անկախության հանրաքվեի 25-ամյակը

Վրաստանի կառավարության հերթական նիստին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, ի թիվս այլ հարցերի` խոսել է երկրի անկախության և այդ ճանապարհին տարբեր գործընթացների մասին: Վարչապետն ասել է, որ 25 տարի առաջ` մարտի 31-ին վրաց ժողովուրդը `  Օսիայի և Աբխազիայի բնակչության հետ միասին արտահայտել է իր վերաբերմունքը` երկրի անկախության հանդեպ:

preview1«Հենց այդ հանրաքվեի արդյունքն է այն, որ մենք այսօր կառուցում ենք անկախ եվրոպական երկիր: Այս հաղթանակը շատերի ջանքերի շնորհիվ է. նրանց, ովքեր այդ  կարևոր տարիներին ազգային շարժման մասնակից էին: Սակայն առաջին հերթին դա Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի ձեռքբերումն է: Այսօր նա կդառնար 77 տարեկան: Մենք համոզված ենք և  լիահույս, որ Վրաստանը կդառնա այնպիսի երկիր, որի մասին 1991 թվականի այս օրը  երազում էր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Մեր խնդիրն է ` ապագայի նկատմամբ այդ հավատն արդարացնել»:

Վարչապետի խոսքերը  փոխանցում է  «Interpressnews»-ը: Հիշեցնենք, որ Զվիադ Գամսախուրդիայի անվան հետ է կապված  այս օրը.  հենց 1991-ի մարտի 31-ին անցկացված հանրաքվեով  վրաց ժողովուրդը` այդ թվում Աբխազիայի  և Հարավային Օսիայի բնակչությունը  կողմ քվեարկեցին  ԽՍՀՄ  կազմից դուրս գալուն:

Թողնել պատասխան