«Խաղաղություն ժողովուրդների միջև». Թուրքիայում արտակարգ դրություն է (լրացվում է)

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են պետական հեղաշրջման փորձի մասին:

Ավելի վաղ ականատեսները հաղորդել էին Անկարայում հնչած կրակոցների մասին: Նշվում էր նաեւ, երկնքում ռազմական օդանավերի եւ ուղղաթիռների առկայության մասին: Ստամբուլում երթեւեկության համար փակվել է Բոսֆորի կամուրջը:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ բանակն իր ենթակայության տակ է առել երկրի բոլոր օդանավակայանները: Բոլոր բանկոմատների մոտ մեծ հերթեր են գոյացել, բնակչները փորձում են կանխիկացնել միջոցները:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռուստատեսությամբ կոչ է  արել ժողովրդին դուրս գալ փողոց ու պայքարել ժողովրդավարության համար` կանխել բանակի գործողությունները:
Վրաստանյան Ռուսթավի 2 հեռուստաընկերության փոխանցմամբ` այս պահին վրաց-թուրքական սահմանը փակ է:  Վրաստանի քաղաքացիներին, ովքեր փորձել են Թուրքիա մեկնել, ասել են, որ մաքսակետը փակվել է թուրքական կողմի որոշմամբ: Սահմանը փակ է միայն զբոսաշրջիկների համար, Թուրքիայի քաղաքացիները ազատորեն կարող են հատել սահմանը:
Զուգահեռաբար, Թբիլիսիի օդանավակայանից դեպի Ստամբուլ թռիչքները հետաձգվել են:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գտնվելու վայրը հայտնի չէ: Նա փորձում է քաղաքական ապաստան ստանալ Եվրոպայում: Նրա օդանավի անձնակազմին թույլ չեն տվել վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում: Գերմանիան հրաժարվել է Էրդողանին քաղաքական ապաստան տրամադրել: Այս մասին հաղորդում է «NBC» լրատվականը՝ վկայակոչելով ամերիկյան զինվորական աղբյուրներին: NBC News-ի տվյալներով՝ նա Լոնդոն է ուղեւորվել: Միաժամանակ, Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահ Յասըն Աքթայը, չհստակեցնելով Էրդողանի գտնվելու վայրըհայտնել է, որ «նախագահն անվտանգ վայրում է»:

Թողնել պատասխան