Խաղային բիզնեսի հարկը կավելանա

Վրաստանի խորհրդարան է մտել խաղային բիզնեսի համար նախատեսվող հարկերի ավելացման նախագիծը: Այն ենթադրում է ազարտային խաղերի կազմակերպիչների համար հարկային բեռի ավելացում ՝ հաղոդում է Georgia Gaming Congress մամուլի ակումբը: Կառավարությունն առաջարկում է կրկնակի ավելացնել առցանց խաղադրույքների համար նախատեսված հարկը՝ 5-ից դարձնելով 10 %: Նախագծում նաև նախատեսված է համակարգային-էլեկտրոնային ձևաչափով խաղերի հարկային գումարները ներկայիս 30-60 հազար լարիից հասցնել 100-200 հազարի:

Սպասվում է, որ օրենքի գործարկումից հետո պետական բյուջեում եկամուտը կավելանա 50 մլն. լարիով: Օրինագիծը պարունակում է նաև արտասահմանյան մեքենաների, մեքենաների վառելիքի, ծխախոտի ակցիզային հարկերի ավելացում: Հիշեցնենք, որ կառավարության նախաձեռնության այս մասը բնակչության շրջանում դժգոհությունների մեծ ալիքի պատճառ դարձավ, լայնամասշտաբ ակցիաներ անցկացվեցին Թբիլիսիում և Քութաիսիում:

Թողնել պատասխան