Խարագաուլիում երկաթուղու վրա տեղի ունեցած պայթյունից տուժել են բանվորները

«Խարագաուլի շրջանի Բեժատուբանի գյուղում, երկաթուղային թունելի շինարարության ժամանակ տեղի ունեցած պայթյունից տուժել են 3 աշխատակիցներ»,-ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է «Երկաթուղայինների նոր արհմիությունը»: Տուժածներից մեկի վիճակը ծանր է:

Տեղի ունեցածը հաստատել են Վրաստանի ՆԳՆ-ում: Հարուցվել է քրեական գործ «Շինարարական աշխատանքների կանոնները խախտելու» հոդվածով, որը ենթադրում է տուգանք, կամ հարկադիր աշխատանք 2 տարի, կամ էլ 2 տարվա ազատազրկում:

Չինական «23» գործակալության կողմից կառուցվող այս երկաթգիծը Խաշուրի-Զեստաֆոնի երկաթգծի մի մասն է, որտեղ պետք է 6 թունել կառուցվեր: Մի մասն արդեն պատրաստ է: Երկաթգծի թունելների աշխատողները բազմիցս բողոքել են աշխատանքային վատ պայմաններից: 2016 թվականի նոյեմբերին Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել էր Չինաստանի 3 քաղաքացու, քանի որ նրանք Զվարե գյուղում դաժան հաշվեհարդար էին տեսել ցուցարար բանվորների հետ:

Թողնել պատասխան