Խելացի տեսախցիկները կգրանցեն քաղաքային տրանսպորտի բոլոր խախտումները

Թբիլիսիում հաճախակի են դարձել քաղաքային տրանսպորտի վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը: Այս մասին «Ambebei.ge»  լրատվականին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարի տեղակալ  Շալվա Խուցիշվիլին:

Ըստ նրա, նախարարությունը նման  պատկեր է ստացել քաղաքում տեղադրված «խելացի» տեսախցիկների օգնությամբ:

«Երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկների  օգնությամբ  պարզել ենք, որ քաղաքում հատկապես շատացել են հասարակական տրանսպորտի՝ ավտոբուսների և երթուղային տաքսիների վարորդների կողմից իրականացված խախտումները», -նշել է փոխնախարարը:

«Այս պահի դրությամբ «խելացի» տեսախցիկների համակարգի գործունեության վերահսկումը կատարվում է մարդկանց կողմից, ովքեր արձանագրում են նկատած բոլոր խախտումները: Առաջիկայում ամեն ինչ արվելու է ավտոմատ կերպով: Տեսախցիկները նկատում և Ֆիքսում են բոլոր խախտումները, այնպես որ խորհուրդ եմ տալիս պահպանել երթևեկության կանոնները»:

Ըստ Խուցիշվիլիի, տուգանքներ կիրառելու գործընթացը հեշտ լուծվող խնդիր է. «Հավանաբար քաղաքապետարանից կխնդրենք վարորդների (հասարակական տրանսպորտի) ու  նրանց վարած տանսպորտային միջոցների տվյալները: Այնպես որ արդեն հնարավոր կլինի տուգանել անմիջապես խախտում գործած վարորդին»:

Թողնել պատասխան