Խիդաշելին եւս լքում է «Հանրապետական»-ի շարքերը

«Հանրապետական» կուսակցության շարքերը լքում է կուսակցության առաջնորդներից, Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է կուսակցության անդամ Լևան  Բերձենիշվիլին` նշելով, որ Խիդաշելին դիմումն արդեն ներկայացրել է:

Հիշեցնենք` մինչ այդ կուսակցությունից հեռացել էին նաև Դավիթ Ուսուփաշվիլին, Վախթանգ Խմալաձեն, Թենգիզ Շերգելաշվիլին և Ֆրիդոն Սակվարելիձեն:

Հատկանշական է, որ 2012թ. «Վրացական երազանք»-ի կազմում կառավարության մաս եղած  «Հանրապետական»-ները այս տարի հոկտեմբերին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում առանձին  չկարողացան հաղթահարել 5 տոկոսանոց շեմը:

Թողնել պատասխան