Խոշտարիան կոչ է անում մասնակցել «Ոչ ռուսական ֆաշիզմին» ակցիային

«Եվրոպական Վրաստան» կուսակցության պատգամավոր, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու  էլենե Խոշտարիան մայրաքաղաքի փողոցներում ազդարարում է «Ոչ ռուսական ֆաշիզմին» խորագրով բողոքի երթի մասին։

Նա տեղեկատվական թերթիկներ է բաժանում ՝ հավատալով, որ ցույցը բազմամարդ կլինի:

«Ոչ ռուսական ֆաշիզմին» ակցիան տեղի կունենա հուլիսի 23-ին Աղմաշենեբելի պողոտայում (նույն վայրում, որտեղ մեկ շաբաթ առաջ անցկացվեց «Վրացական քայլերթը»): Ցույցի նպատակն է արձանագրել հասարակության ընդհանուր կարծիքը:

«Վրաց ինքնության առաջարկվող տարբերակը ընդունելի չէ: Սա փաստացի խմբակային բռնաբարության սպառնալիք է, որն ուղղակի զզվանք է առաջացնում: Ցավոք, իշխանությունները նման խմբերի են սնում»,- «Ալիք»ի հետ զրույցում նշեց Խոշտարիան՝ «Վրացական քայլերթ»-ի կազմակերպիչներին անվանելով Կրեմլի գործակալներ, ովքեր  աջակցություն են ստանում Վրաստանի իշխանությունների կողմից:

«Այս փոքր խումբը փորձում է սպառնալ ողջ հասարակությանը: Ես չեմ կարծում, որ կգտնվի նման մարդ, որը  25-ամյա աղջկան խմբակայնորեն բռնաբարելու մասին նրանց (ազգայնականներին նկատի ունի, խմբ․) կոչերը կտեղավորի վրաց ինքնության տեսակի մեջ»,- նշեց Խոշտարիան:

Թողնել պատասխան