Դպրոցականների սպանության գործով ևս 3 անձ է ձերբակալվել

Իրավապահները Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանության գործի շրջանակներում ևս 3 անձի է ձերբակալել:  Այս մասին հայտարարություն է տարածել Ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ ձերբակալվածների շարքում աշակերտներից մեկի ծնողն է: Վերջինս՝ Թենգիզ Կալանդիան, սակայն «Ռուսթավի 2»-ին ասել է, որ աշակերտներից է տեղեկացել  դեպքի մասին:

ՆԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, որ ձերբակալվածները  թաքցրել են տեղի ունեցածը՝ չտեղեկացնելով  իրավապահներին:

Ներքին գործերի նախարարությունը չի բացառել, որ տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ հնարավոր է աճի հանցագործությունը թաքցնելու մեջ մեղադրվողների թիվը:

Թողնել պատասխան