Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ.«Վրացական երազանք — Ժողովրդավարական Վրաստան»

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախընտրական քարոզարշավը թերեւս ամենաակտիվն է՝ «Միացյալ ազգային շարժման»֊ը զուգահեռ։ Ի թիվ այլոց, այս կուսակցությունը նախընտրական խոստումներ տալուց զատ մի կողմից կարող է ներկայացնել երկիրը ղեկավարելու քառամյա փորձն ու իրականացրած բարեփոխումները, ինչպես նաեւ խոցելի է հնարավոր ձախողումների տեսանկյունից:

«Վրացական երազանք»՝ պատմություն եւ անցած ճանապարհ

koalicia«Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստեղծվել է 2012թ փետրվարին, գործարար Բիձինա Իվանիշվիլիի կողմից: Կուսակցության պաշտոնական գրանցումից հետո, կուսակցությունը վերածվում է դաշինքի՝ իր մեջ ներառելով 4 այլ կուսակցություն, այդ թվում՝ «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան»֊ը, «Մեր Վրաստան-Ազատ դեմոկրատներ»֊ը, «Հանրապետականներ»֊ը եւ «Ազգային ֆորում»֊ը։ Ոչ ֆորմալ կերպով «Վրացական երազանքին» է միանում նաեւ «Պահպանողական» կուսակցությունը: 2012֊ի խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» դաշինքը ստանում է ընտրություններին մասնակցածների ձայների 54%-ը՝ այս կերպ փաստացի մեծամասնություն կազմելով երկրի խորհրդարանում: Իշխանության գալուց անմիջապես հետո, իրականացնելով նախընտրական խոստումը, կուսակցությունը խորհրդարանի հատուկ որոշումով որոշում է ազատել Սաակաշվիլիի օրոք բանտերում հայտնված մի քանի հազար բանտարկյալների։ qaghbantԶուգահեռաբար քրեական գործեր են հարուցվում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության մի շարք անկյունաքարային դեմքերի, այդ թվում՝ Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի, կուսակցության նախկին ղեկավար, նախկին վարչապետ՝ Իվանե Մերաբիշվիլիիի, Վրաստանի Ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայայի եւ մի շարք այլ անձանց դեմ: Սաակաշվիլիի թիմակիցները այս որոշումը քաղաքական հաշվեհարդար, իսկ ավելի ուշ՝ բանտերում հայտնվածներին քաղբանտարկյալ որակում։ Վարչապետի պաշտոնում հայտնված Բիձինա Իվանիշվիլին լայն քննադատությամբ է հանդես գալիս դեռեւս նախագահի պաշտոնը զբաղեցնող Միխեիլ Սաակաշվիլիի վարած ներքին եւ արտաքին քաղաքականության դեմ։ Նա մասնավորապես կասկածելի է համարում այնպիսի խոշոր տնտեսական խրագրեր, ինչպիսիք են «Կարս-Ախալքալաքի» (Բաքու-Թբիլիսի-Կարս) երկաթգծի կառուցումն է:32108118-bb54-4567-a8e3-845b7a02eff6_w987_r1_s Այսպես օրինակ, Ադրբեջան կատարելիք պաշտոնական այցից օրեր առաջ Իվանիշվիլին հայտարարում է, թե․ «Այս երկաթգծի կառուցումը հարցեր է առաջացնում, այն հնարավոր է մեզ (Վրաստանի) համար պակաս օգտակար է»։ Զուգահեռաբար Հայաստան կատարած այցի ընթացքում, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում չի բացառում, թե հնարավոր է քննարկումներ սկսվեն աբխազական երկաթգծի վերաբացման վերաբերյալ։ Հայտարարություններին չի ուշանում Միխեիլ Սաակաշվիլիի արձագանքը․

« Այս երկաթգիծը Վրաստանն ավելի անկախ կդարձնի: Վրաստանը կախված չի լինի Ռուսաստանից, այսպիսով ուղիղ կապ կհաստատի Եվրոպայի հետ»։

saakԱնդրադառնալով աբխազական երկաթգծի վերաբերյալ ասվածին, նախագահը նշում է, թե սա խաթարում է Վրաստանի տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը, մեծացնում կախվածությունը Ռուսաստանից եւ դեմ է Վրաստանի պետական շահերին։ Ի դեպ, երկաթգծի թեմային են անդրադառնում նաեւ փորձագետները։ Այսպես Գիա Խուխաշվիլիի համաձայն, երկաթգիծը կնպաստի նրան, որ բեռների մեծ մասը կտեղափոխվեն գնացքով, ինչի արդյունքում կտուժեն նավահանգիստները։ Արսուհանդերձ, Հայաստանը շրջանցող եւ Թուրքիան֊Վրաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող երկաթգծի շինարարությունը շարունակվեց նաեւ «Վրացական երազանք»֊ի կառավարման շրջանում։

eurrrՈրպես կարեւոր նվաճում է դիտարկվում Եվրամիության հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրումը։ Հարկ է նշել սակայն, որ Վրասատան֊Եվրամիություն բանակցությունները այս համաձայնագրի շուրջ մեկնարկել էին դեռեւս «Միացյալ ազգային շարժման» իշխանության շրջանում: Հարկ է նշել նաեւ, որ չնայած լայն քննադատությանը, նոր իշխանությունները շարունակում են ԵՄ֊ի հետ բանակցությունները վիզայի ազատականացման, ինչպես նաեւ Վրաստանի Եվրատլանտյան ինտեգրացիայի շուրջ։

Կուսակցության կառուցվածքը եւ ղեկավար կազմը

Ներկայում «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարն է հանդիսանում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, կուսակցության գլխավոր քարտուղարը՝ Էներգետիկայի նախկին նախարար, հայտնի ֆուտբոլիստ Կախա Կալաձեն է, գործադիր քարտուղարը՝ Իրակլի Կոբախիձեն: Կուսակցության գործադիր մարմին՝ քաղաքական խորհուրդն է, որի կազմում են կուսակցության առաջնորդն ու այս տարվա մայիսի 14֊ին կայացած 4-րդ համագումարի ընթացքում ընտրված 20 անդամները:

kvirikashvili_giorgi_03Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին ծնվել է 1967 թ․֊ին։ Առաջին բարձրագույն կրթությունը ստացել է բժշկության ֆակուլտետում, անուհետեւ սովորել եւ բակլավրի աստիճան է ստացել Թբիլիիի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: Ֆինանսների մագիստրոսի կոչում է ստացել Իլինոիսի համլսարանում՝ ԱՄՆ֊ի պետքարտուղարության «Մասկի» ծրագրի շրջանակներում: Համալսարանն ավարտելուց հետո, Կվիրիկաշվիլին աշխատանքի է անցնում Վրաստանի կառավարության արտաքին տնտեսական հարաբերությունների գործակալության ղեկավարի տեղակալի պաշտոնում։ Ապա Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է դառնում «Վրաստանի քաղաքացիների միություն դաշինք»֊ի ցուցակով։ Ակտիվ գործունեություն է ծավալել բանկային բնագավառում, եղել է «Trade Invest Bank»֊ի փոխտնօրենը, ապա «Միավորված վրացական բանկ»֊ի կառավարիչը։ 2006֊ին նշանակվել է Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու բանկ» բաժնետիրական ընկերության տնօրեն: 2012- 2015 թթ․ Կվիրիկաշվիլին «Վրացական երազանք» կուսակցույան անդամ լինելով, եղել է Վրաստանի տնտեսության եւ կայուն զարգացման նախարարը, 2013- 2015թթ՝ փոխվարչապետ, այնուհետեւ Վրաստանի արտաքին գործերի նախարար եւ ապա երկրի Վրաստանի վարչապետ: Ամուսնացած է, ունի 4 զավակ, վրացերենից զատ տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

Կուսակցության նախընտրական ծրագիրը

0f05a63c0c.images.new_photo.msoflio.sxvadasxva.1397640043qartuli-ocneba-1«Վրացական երազանքի» պաշտոնական ծրագրի համաձայն, իրենց իշխանավարման շրջանում արմատապես փոփոխվել է երկրի Քրեական օրենսգիրքը, պատիժների իրականացման համակարգը, երկրում վերականգնվել է արդարությունը: Ծրագրում նշված է նաեւ, որ ազատ են երկրում գործող ԶԼՄ-ներն: «Մենք հաղթահարել ենք ճգնաժամը եւ սկել այնպիսի կառավարության կառուցում, որը հենվում է իրական ժողովրդավարության կարեւորագույն սկզբունքների վրա, որտեղ պաշտպանված են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները, անձեռնմխելի է սեփականությունը, ազատ է բիզնեսը», ասված է ծրագրի առաջին մասում, որտեղ ներկայացված են կուսակցության իրականացրած բարեփոխումներն ու աշխատանքը: «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության 2016-2020 քառամյա ծրագիրը նախատեսում է տնտեսական աճ, մեծ ուշադրություն դարձնելով սոցիալական զարգացման, ազատության եւ ժողովրդավարության առկայությանն ու պրագմատիկ արտաքին քաղաքականությանը: Նշված ժամանակահատվածում կուսակցությունը խոստանում է 200․000 նոր աշխատեղ, երկրի ողջ տարածքում արագ ինտերնետի առկայություն, լրացուցիչ 120 ընտանիքների ջրով ապահովում, եւս 200 ընտանիքի բնական գազի մատակարարում։ Ըստ «Վրացական երազանքի» երկրում գոյություն չի ունենա գյուղ, որը զրկված կլինի էլեկտրաէներգիայից, 40 տոկոսով կաճի միջազգային երթեւեկություն Վրաստանի տարածքով, 2020-ին 8 մլն֊ի հասնելով: Իշխանությունում գտնվող կուսակցությունը վերընտրվելու դեպքում խոստանում է նաեւ կենսաթոշակների աճ, թոշակառուների համար կգործի «կյանքը շարունակվում է» ծրագիրը։ Խրոնիկ հիվանդություններ ունեցող թոշակառուների դեղորայքն ամբողջովին կֆինանսավորվի պետության կողմից, 2020֊ի դրությամբ, Վրաստանում լիովին արմատախիլ կլինի հեպատիտի «C»-ի խնդիրը: 2017թ-ից դպրոցները նոր դասագրքերով կապահովվեն՝ նոր ծրագրերի ներդրմամբ։ Ուսուցիչների միջին աշխատավարձը խոստանում են հասցնել մինչեւ 800 լարիի: Նախատեսվում է նաեւ նոր տեխնոլոգիական համալսարանի բացումը, ինչը հնարավորություն կտա վրաց ուսանողներին երկրում ստանալ միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն: 42 գիտահետազոտական կենտրոն կֆինանսավորվի լրացուցիչ 50 մլն․ լարիով: Ծրագրում տեղ են գտել նաեւ բարեփոխումներ կապված մշակույթի եւ սպորտի հետ:

progԻշխող կուսակցության նախընտրական ծրագրում անդրադարձ կա նաեւ մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրներին։ Այս հատվածում մասնավորապես ասվում է․ «Ապահովված կլինեն ազատ, արդար եւ խաղաղ միջավայրում տեղի ունեցող բոլոր մակարդակի ընտրությունները: Արտաքին քաղաքականության բաժնում «Վրացական երազանք»-ը խոստանում է վերականգնել Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ խորացնել Եվրաատլանտյան ինտեգրացիայի գոծընթացը: Խոսվու մէ նաեւ ազգային փոքրամասնությունների մասին։

Վրաստանում ապրող տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներին հուզող հարցերը կարգավորվելու են այսպես կոչված «լավագույն փորձի» կիրառությամբ։ Այստեղ հիմնական շեշտը դրվում է ու կրթության վրա: «Վրացական երազանքը» խոստանում է բարձրացնել ազգային փոքրամասնությունների՝ պետական լեզվի իմացության մակարդակը դպրոցներում: Իշխող կուսակցությունը հիշեցնում է, որ արդեն 90 դպրոցներում բացվել է վրացերենի ակումբներ, որից օգտվում են ավելի քան 2600 աշակերտ, մինչեւ 500 ուսուցիչ եւ 400-ից ավելի տեղական համայնքի անդամ: Վրացերեն լեզվի 78 ուսուցիչ է գործուղվել Ջավախք, Քվեմո-Քարթլիի եւ Կախեթիի շրջանների ոչ վրացալեզու դպրոցներ: Առաջիկա 4 տարվա ընթացքում «Վրացական երազանք»-ը ասում է, թե ազգային փոքրամասնություններին հնարավորություն է ընձեռելու այլ քաղաքացիների հետ միասին առավելագույն կերպով ներգրավված լինել Վրաստանի հանրային կյանքի բոլոր ոլորտներում։

ruslanԱլիքի հետ զրույցում կուսակցության համամասնական ցուցակի 19-րդ տեղում գտնվող, պատգամավոր Ռուսլան Պողոսյանը նշեց, որ ազգային փոքրամասնությունների հետ կապված ամենակարեւոր հարցը շարունակում է ինտեգրացիան լինել, ինչը սակայն, ըստ Պողոսյանի հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ժողովուրդը ցանկություն արտահայտի: «Պետությունը շատ բան է անում եւ կանի փոքրամասնություններին ինտեգրելու համար, սակայն այս գործընթացները երկկողմանի պետք է լինեն: Ինչ վերաբերում է այս բաժնի մեր կուսակցության տարբերությանը մյուսներից՝ դա հենց այն է, որ մենք առաջարկում ենք իրական հնարավորություններ եւ չենք խոստանում, թե կիրագործենք խոստումները 2 ամսում, ինչը՝ ռեալ չէ» ,- նշեց Ռուսլան Պողոսյանը:

Հավելենք, կուսակցության համամասնական ցուցակի շարքերում ազգությամբ 2 հայ՝ Ռուսլան Պողոսյանը (19) եւ Սամվել Մանուկյանն են (23)։ Զուգահեռաբար մեծամասնական ընտրակարգով՝ Նինոծմինդայի եւ Ախալքալաքիի «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուն է Հենզել Մկոյանը:

Թողնել պատասխան