Խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակացույցը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է երկրի տարբեր շրջաններում կայանալիք խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակացույցը։

ԿԸՀ-ի պաշտոնական հայտարարության համաձայն, հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլ է լինելու 50 մեծամասնական ընտրատարածքներում հոկտեմբերի 30-ին: Ինչ վերաբերվում է չեղյալ համարված ընտրատարածքների վերընտրություններին, ապա դրանք նախատեսվում են հոկտեմբերի 22-ին:

Այսպես թիվ 36 մեծամասնական ընտրատարածքի՝ 36.22.48 ընտրատեղամասում (Մարնեուլիի շրջան), տեղի կունենան կրկնակի մեծամասնական ընտրություններ, իսկ №66 մեծամասնական ընտրատարածքի 66.67.38, 66.67.79 և 66.67.108 ընտրատեղամասերում (Զուգդիդիի շրջան) ինչպես մեծամասնական, այնպես նաև քաղաքային խորհրդի ղեկավարի՝ գամգեբելիի ընտրություններ:

Թողնել պատասխան