Խորհրդարանական մեծամասնության անդամները հանդիպել են ՆԳ նախարարին

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները հանդիպել են Վրաստանի Ներքին գործերի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիի հետ:

Քննարկման առանցքում ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործն է եղել:

«Ներքին գործերի նախարարը վստահեցրել է, որ ՆԳ նախարարության որևէ ստորաբաժանում Մուխթարլիի գործի հետ կապ չի ունեցել»,- հանդիպումից հետո հայտարարել է իշխող «Վրացական երազանք»-ի անդամ, պատգամավոր Զաքարիա Քուցնաշվիլին:

Նրա խոսքով՝  նախարարը պատասխանել է հասարակությանը հուզող հրատապ հարցերին: Քուցնաշվիլին անդրադառնալով հարցի շուրջ խորհրդարանական հանձնաժողովի ստեղծմանը, ասել է, դրա նպատակահարմարությանը կանդրադառնան, եթե հետաքննությունը չտա բոլոր հարցերի պատասխանը:

Գիորգի Մղեբրիշվիլին մեծամասնության անդամ պատգամավորներին հանդիպել է «Վրացական երազանք»-ի գրասենյակում:

Թողնել պատասխան