Խորհրդարանական մեծամասնությունը դիմել է նախագահին

Խորհրդարանական մեծամասնությունը Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին կոչ է արել կասեցնել նախագահականից խորհրդարանի հանդեպ պարբերաբար դրսևորվող անհարգալից վերաբերմունքը:

«Խորհրդարանի հուլիսի 26-ի արտահերթ նիստի ավարտին Վաստանի նախագահի խորհրդարանական քարտուղարն (Աննա Դոլիձեն-խմբ․) իր հայտարարությամբ խստորեն խախտել է էթիկայի եւ սահմանադրական ինստիտուտների միջեւ հարաբերությունների նորմերը: Այս ամենի ֆոնին մեզ անհագստացնում է Վրաստանի նախագահի արձագանքը, որը վիրավորեց խորհրդարանին՝ պաշտպանելով իր ներկայացուցչին»,-ասված է մեծամասնության տարածած հայտարարությունում:

Թողնել պատասխան