Խորհրդարանական մեծամասնությունը պահանջում է հետաքննություն սկսել Ախվլեդիանի-Գվարամիա գործով

Վրաստանում Խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Արչիլ Թալակաձեն պահանջում է հետաքննություն սկսել «Ռուսթավի 2» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի եւ Թբիլիսիի քաղաքային դատարանի նախկին ղեկավար Մամուկա Ախվլեդիանիի հեռախոսազրույցի ձայնագրության հարցով:

Թալակվաձեն փետրվարի 14-ին հրավիրած ասուլիսում անհրաժեշտ է համարել արագ և արդյունավետ հետաքննության անցկացումը՝ հաշվի առնելով, որ փորձաքննությունը հաստատել է Գվարամիա-Ախվլեդիանի  ձայնագրության նույնականությունը:

«Հիմա, երբ պարզ են Գվարամիա-Ախվլեդիանի  կոռուպցիոն հետաքրքրությունները, Վրաստանի դատախազությունը պետք է այս ամենին իրավական գնահատական տա»,-ասել է նա՝ ավելացնելով, որ հասարակությունը պետք է իմանա, թե  զրույցի ընթացքում Գվարամիան ինչպես է դատարանի այն ժամանակվա ղեկավարին (Մամուկա Ախվլեդիանիին) սկանդալային հրաժարականով պաշտոնաթող լինելու  դիմաց  միլիոններ  առաջարկում:

«Այս խոսակցությունից եզրակացնում  ենք, որ Գվարամիան կոպիտ կերպով խառնվում է դարարանի գործունեության մեջ»- ասել է խորհրդարանական մեծամասնության անդամը:

Թողնել պատասխան