Վրաստանի խորհրդարանը կքննարկի նախագահի առարկությունները

Վրաստանի  խորհրդարան ուղարկված դատական համակարգի բարեփոխումների երրորդ փուլում  ներկայացված փաստաթղթում Գիորգի Մարգվելաշվիլին մի շարք առարկություններ է արել, որոնք օրենսդիր մարմինը պետք է քննարկի 15 օրվա ընթացքում: 

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահը  լրագրողների հետ հունվարի 24-ի ճեպազրույցում հայտնել էր, որ վետո է դրել հիշյալ օրինագծի վրա։

Երկրի օրենսդիր մարմինը, եթե  հաշվի առնի Մարգվելաշվիլիի առաջարկությունները, ապա այն խորհրդարանը 5 օրվա ընթացքում կուղարկի նախագահին, ով վերջնական տեսքի բերված փաստաթուղթը կարող է ստորագրել և հրապարակել 7 օրվա ընթացքում:

Խորհրդարանը, եթե չընդունի նախագահի առարկությունները, քվեարկության կդրվի դատական համակարգի բարեփոխումների օրինագծի նախնական տարբերակը:

Խորհրդարանի ղեկավարը օրենքը ստորագրելու ու հրապարակելու իրավունք կստանա, եթե նախագահը վերոնշյալ ժամկետում չհրապարակի այն։

Հիշեցնենք՝ դատական համակարգի բարեփոխումների երրորդ  փուլում ներկայացված օրինագիծը խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերին:  Այն ստորագրելու նպատակով նախագահին է ուղարկվել հունվարի 10-ին:

Թողնել պատասխան