Խորհրդարանը սկսում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը

Օրենսդիրը սկսում է սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Այս  մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: Նա ասել է, որ համընդհանուր քննարկման փուլն ավարտված է: «Սկսվում է խորհրդարական ձևաչափով քննարկումը: Այս շաբաթվա ընթացքում կունենանք հանձնաժողովային լսումներ: Դրանից հետո կլինեն լսումներ՝ նիստերի ընթացքում: Ապա կսպասենք հունիսի 16-ի վերջնական եզրակացությանը: Սրանից ելնելով՝ մեզ անհրաժեշտ կլինի հրավիրել արտահերթ նիստ, առաջին ընթերցմամբ քննարկում կկազմակերպենք»,- ասել է Կոբախիձեն:

Թողնել պատասխան