Խորհրդարանում նոյեմբերի 27-ին ելույթ կունենա ԿԲ-ի նախագահը

Վրաստանի Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ  Կոբա Գվենետաձեն խորհրդարանում ելույթ կունենա նոյեմբերի 27-ին: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանական պատգամավոր Կախա Օքրիաշվիլին:

Նրա խոսքով, «Վրացական երազանք»-ի գլխավոր գրասենյակում հանդիպում է տեղի ունեցել Տնտեսության և Ֆինանսների նախարարների ինչպես նաև ԿԲ-ի փոխնախագահի հետ:

Օքրիաշվիլին նշել է, որ հանդիպմանը քննարկվել են 2017 և 2018 թթ․ բյուջեները, ինչպես նաև լարիի փոխարժեքի վերջին տատանումներին վերաաբերող հարցեր:

Տեղեկացնում է «interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան