Ծանոթանալ Ջավախքին՝ առանց վնասելու

1Գեղատեսիլ լճեր, պատմական և մշակութային հուշարձաններ, յուրօրինակ բույսեր և կենդանիներ, որոնց կարելի է հանդիպել միայն Ջավախքում: Այս ամենի պահպանման, զարգացման և այցելուների ուշադրությանը ներկայացնելու առաքելությունն իր ձեռքն է վերցրել «Ջավախքի պաշտպանված տարածքների այցելուների կենտրոնը»:  2014 թվականին Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, ինչպես նաև Գերմանիայի զարգացման և վերակառուցման վարկային բանկի ջանքերով հիմնադրված կենտրոնը միայն 2016 թվականին ընդունել է ավելի քան 6800 այցելու:

Կենտրոնի բնական ռեսուրսների պահպանման հարցերով ավագ մասնագետ Անուշ11 Կարապետյանն «Ալիք մեդիային» պատմեց, թե ինչ է առաջարկում կենտրոնն այցելուներին.

«Զբոսաշրջիկներին առաջարկում ենք տեսնել շրջանի տեսարժան վայրերը, որոնք պաշտպանված են մեր ադմինիստրացիայի կողմից, դրանք հիմնականում արգելավայրերն են, լճերը, ինչպես նաև ազգային պարկը»:

Զբոսաշրջիկների հետաքրքրության տեսանկյունից կենտրոնի ամենաթեժ ամիսները հուլիս, օգոստոս և սեպտեմբերն է: Այցելուների կենտրոնում զբոսաշրջիկներին առաջարկվում է հեծանիվ, վրան, հանդերձանք, ինչպես նաև ուղեգիծ, իսկ արդեն ադմինիստրացիայի կողմից վերահսկվող 44տարածքներում նրանց, հարկ եղած դեպքում, դիմավորում և օգնություն են ցուցաբերում կենտրոնի անտառապահները (ռեյնջերները):

Հատկանշական է, որ կենտրոնը շեշտադրում է կատարում թռչունների պաշտպանությանն ու զբոսաշրջիկների ուշադրությանը ներկայացնելուն։

«Ունենք այնպիսի թռչունների տեսակներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Կարծախի լճում ունենք հավալուսան, որն այստեղ շատ տարածված է, մինչդեռ աշխարհում շատ քիչ կա: Ունենք նաև կռունկ, արագիլ ու թռչունների այլ տեսակներ»,- ասում է Կարապետյանը։  

22Այցելուների կենտրոնի ավագ  մասնագետը կարևորում է տեղացիների աջակցությունը բնապահպանության հարցում.

«Շատերը մեր կազմակերպության գոյության մասին պարզապես տեղյակ չեն: Մեր խնդիրն է նրանց տեղեկացնել և նպաստել, որ նրանք մեզ հետ միասին ճանաչեն և պահպանեն իրենց տարածքի բնությունը: Այնուամենայնիվ, բնակչության շուրջ 40 տոկոսն արդեն պարտավորվածություն է զգում մեզ հետ պաշտպանել մեր բնությունը»:

33«Ջավախքի պաշտպանված տարածքների այցելուների կենտրոնի» կառուցման և գործարկման համար ծախսվել է 2 մլն 250 հազար եվրո: Ծրագիրն իրականացրել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (WWF):

Թողնել պատասխան