Ծուլուկիանիին անպատասխանատու հայտարարության մեջ են մեղադրում

Վրաստանի խորհրդարանի  պատգամավոր, «Վրացական երազանքի» անդամ Շոթա Շալելաշվիլին Արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին մեղադրել է  անպատասխանատու հայտարարություն անելու մեջ: Խոսքը նախարարի նոյեմբերի 16-ին արած հայտարարության մասին է, երբ Ծուլուկիանին Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուաշվիլիին համարել է Վրաստանի պատմության մեջ ամենաանարդար օմբուդսմենը:

«Իմ կարծիքով «Վրացական երազանքի» որևէ մի առաջնորդ և պաշտոնյա նման անպատասխանատու հայտարարություն չէր արել: Այդ հայտարարությանը որոշեցի արձագանքել մի պարզ պատճառով, որպեսզի հետագայում ոչ մի պաշտոնյա իրեն թույլ  չտա նման անպատասխանատու գնահատականներ հնչեցնել երկրի կարևորագույն ինստիտուտներից մեկին մասին:

Ես ուշադրությամբ հետևում եմ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանն ու  զեկույցներին, բացի այդ ողջունելի է նաև այն փաստը, որ առայժմ ոչ մի հեղինակավոր տեղական կամ միջազգային կազմակերպություններից օմբուդսմենի գրասենյակի հասցեին բողոք  չի եղել»,- ասել է Շալելաշվիլին:

Թողնել պատասխան