Կազակների ջոկատը կմասնակցի Վրաստան-Ռուսաստան սահմանի պաշտպանությանը

Спутник գործակալության տեղեկացմամբ՝ կազակների ջոկատը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հետ կմասնակցի ռուս-վրացական սահմանի պաշտպանությանը:

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչության և «Թերեքի կազակներ» ջոկատի միջև 2013  թվականին Ռուսաստանի դաշնության պետական սահմանի պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել:

Կազակների ջոկատը պարտավորվում է ստուգել սահմանային գոտում գտնվող անձանց անձնագրերն ու փաստաթղթերը, բացատրական աշխատանքներ իրականացնել Հյուսիսային Օսիայի բնակիչների համար և պաշտպանել պետական սահմանային ռեժիմը:

Թողնել պատասխան