Կալաձեի նախընտրական շտաբը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի Կոբախիձեն

Տեղական ինքնակառավարման ընտրություններին «Վրացական երազանքի» նախընտրական շտաբը, ամենայն հավանականությամբ, կղեկավարի կուսակցության գործադիր քարտուղար, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն:

Ըստ նախնական տեղեկատվության՝ Կոբախիձեն կղեկավարի ոչ միայն Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեի նախընտրական շտաբը, այլ նաև «Վրացական երազանքի» նախընտրական գործընթացները երկրի ամբողջ մասշտաբով:

«Վրացական երազանքի» մի քանի անդամներ արդեն հաստատել են այս լուրը, սակայն նշել են, որ վերջնական որոշում դեռ չի ընդունվել: Տեղեկացնում է Interpressnews.ge-ն:

Թողնել պատասխան