Կալաձեն ընտրում է քաղաքապետարանի նոր թիմը

Թբիլիսիի նորընտիր քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքային կառավարություն կգա իր նոր թիմով: Ոչ պաշտոնական մակարդակով տրվում են մի քանի մարդկանց անուններ, ովքեր լինելու են քաղաքապետարանում: Օրինակ՝ Իրակլի Խմալաձեն, ով Կալաձեի՝ Էներգետիկայի նախարար լինելու տարիներին նրա տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում: Նախընտրական շրջանում նա  պաշտոնաթող եղավ և ներգրավվեց նախընտրական արշավում: Նա է նախապատրաստել Թբիլիսիի տնտեսական զարգացման  ծրագիրը: Մայա Բիտաձեն Շրջակա միջավայրի պաշտպանության փոխնախարարն էր, նա նույնպես Կալաձեի նախընտրական շտաբի ակտիվիստներից էր: Նրան է վերագրվում Կալաձեի նախընտրական ծրագրի բնապահպանական մասը:

Ամենայն հավանականությամբ Իրակլի Խմալաձեն կզբաղեցնի Թբիլիսիի փոխքաղաքապետի պաշտոնը:

Թողնել պատասխան