Կալաձեն ընդունել է իր թուրք գործընկերոջը

 
Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հանդիպել է Թբիլիսիում գտնվող Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքին: 
Նախարարները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ներդրումային ներուժի առավելագույն օգտագործումը։
«Ակտիվորեն շարունակվում է համագործակցությունը Հարավային էներգետիկ միջանցքի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագրերի շրջանակներում: Կարևոր է, որ 2013 թ․ ավարտվել է, այժմ գործում են Ախալցիխե-Բորչքա բարձրավոլտ էլեկտրալարերը, որ նոր հնարավորություններ է բացում Էներգառեսուրսների առևտրի տեսանկյունից»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:

Թողնել պատասխան