Կալաձեն վարչապետ կնշանակվի՞. նախարարները չեն հաստատում լուրը

Վրաստանի կառավարությունում չեն հաստատել լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, որի համաձայն՝ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն չի լինի Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու, այլ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

«Չեմ կարող հաստատել, չեմ լսել նման բան»,- լրագրողների հարցին ի պատասխան՝ հայտարարել է գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին:

«Եթե դուք նկատի ունեք 5-10 տարի անց ժամանակահատվածը, ապա մենք հետագայում կքննարկենք այդ հարցը: Այժմ ասեկոսեների վերաբերյալ մեկնաբանություն չեմ անի: Թե ով կլինի քաղաքապետի մեր թեկնածուն, կհայտարարենք մոտ ապագայում և նույնիսկ կհաղթենք ընտրություններում»,- իր հերթին հայտարարել է Վրաստանի բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց, վերաբնակեցման և փախստականների նախարար Սոզար Սուբարին:

Թողնել պատասխան