Կալաձե. Հնարավոր է՝ հրդեհները դիվերսիայի արդյունք են

«Այն, ինչ կատարվեց այս ամռանը, ոչ մի տարի չի եղել, եթե չհաշվենք պատերազմի ժամանակ այրված անտառները, այդ պատճառով էլ կասկածներ են առաջանում, որ սա հնարավոր է լինի դիվերսիոն գործողությունների արդյունք. Մենք մեծ կորուստներ ունենք: Ոչնչացել են անտառային ունիկալ տարածքներ»: 

Այս կարծիքն է հայտնել Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն՝ Կվիրիս պալիտրա թերթին տված հարցազրույցում: Հարցին՝ արդյոք հնարավոր էր խուսափել այս մասշտաբի կորուստներից, Կալաձեն պատասխանել է, որ կանխարգելում պարզապես հնարավոր չէր:

«Մենք բացառություն չենք կազմում, բոլոր երկրներում հրդեհներ լինում են: Տարերային աղետներ լինում են հաճախ: Հիշենք Պորտուգալիայի ողբերգությունը, երբ ուժեղ անտառում հրդեհը զոհերի պատճառ էր դարձել:  Սակայն հաստատում եմ, որ այս ուղղությամբ մենք աշխատելու շատ  բան ունենք: Ստեղծված իրավիճակը շատ բան պարզեց, օրինակ այն, որ տեխնիկայի և համապատասխան հագեցվածության վրա մենք չպետք է խնայենք»,-ասել է Կալաձեն:

Թողնել պատասխան