Կալիֆորնիայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհեր կան

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան-Բերնարդինո քաղաքի դպրոցում հրաձգության հետևանքով մահացել են տարրական դասարանների մանկավարժն ու 8-ամյա մեկ աշակերտ: 9-ամյա մեկ երեխա վիրավորվել է, նրա վիճակը բավարար է: Քաղաքի ոստիկանական բաժանմունքից հաստատել են, որ հրաձգությունը կազմակերպել է 53-ամյա Սեդրիկ Անդերսոնը, թիրախը եղել է նրա կինը, ով դպրոցում ուսուցչուհի էր աշխատում: Դեպքից հետո տղամարդը ինքնասպան է եղել: Նա նախկինում դատված էր աօպրինի զենք կրելու, ընտանեկան բռնության և թմրանյութերի տարածման մեղադրանքով:

Թողնել պատասխան