Կապիտանի գնալու ժամանակը եկել է. Զազա Փաչուլիան այլևս չի խաղա հավաքականում

Վրաստանի բասկետբոլի ազգային հավաքականի կապիտան Զազա Փաչուլիան այլևս չի խաղալու հավաքականում:

«Շատ դժվար է թողնել այն, ինչով տղաների հետ երկար տարիներ անցել ես:  B խմբից դեպի Եվրոպա ճանապարհը հեշտ չի եղել: 17 տարիների ընթացքում բազում հաջողություններ են եղել, նաև անհաջողություններ, սակայն մենք կարողացանք անել այսքանը: Մնացածը հուսով եմ կշարունակեն ապագա սերունդները:  Այլ վերջաբան կուզեի: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրիդ, դուք ավելի մեծ ուրախության եք արժանի: Իմ սիրելի թիմակիցներ և երկրպագուներ, կապիտանի գնալու ժամանակը եկել է: Այս ոսկե տարիները երբեք չեմ մոռանա»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Զազա Փաչուլիան:

Թողնել պատասխան