Կառավարության կազմը նորացվել է

Այսօր պետական օրհներգի ներքո մեկնարկեց Վրաստանի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որի գլխավոր հարցը կառավարության նորացված կազմի նկատմամբ վստահություն հայտնելն է: Վարչապետի պաշտոնում ներկայացված Գիորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանին ներկայացրեց կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարեկեցություն 2018-19» ծրագիրը:

Հիշեցնենք, որ նախարարների կաբինետում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել 2017 թվականի նոյեմբերին՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությամբ։ Փոփոխությունների համաձայն՝ Վրաստանում 16 նախարարությունների և երկու պետական նախարարների փոխարեն կլինեն 13 նախարարություն և մեկ պետական նախարար:

Այսպիսով՝

Գիորգի Կվիրիկաշվիլի՝ վարչապետ

Դիմիտրի Քումսիշվիլի՝ էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար

Միխեիլ Ջանելիձե՝ արտաքին գործերի նախարար

Գիորգի Գախարիա՝ ներքին գործերի նախարար

Մամուկա Բախտաձե՝ ֆինանսների նախարար

Միխեիլ Չխենկելի՝ կրթության եւ գիտության նախարար

Դավիթ Սերգեենկո՝ աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար

Սոզար Սուբարի՝ օկուպացված տարածքներից բռնի տեղահանված անձանց,  վերաբնակեցման եւ փախստականների նախարար

Լեւան Դավիթաշվիլի՝ շրջակա միջավայրի պաշտպանության եւ գյուղատնտեսության նախարար

Միխեիլ Գիորգաձե՝ մշակույթի եւ սպորտի նախարար

Լեւան Իզորիա՝ պաշտպանության նախարար

Թեա Ծուլուկիանի՝ արդարադատության նախարար

Կախա Կախիշվիլի՝ պատիժների իրականացման նախարար

Քեթեւան Ցիխելաշվիլի՝ պետական նախարար, հաշտեցման եւ քաղաքացիական հավասարության պետնախարար:

Թողնել պատասխան