Կառավարությունը «Ռուսթավի 2»-ի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Վրաստանի կառավարությունը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շուրջ ծավալվող իրադարձությունների մասին հայտարարություն է տարածել: 

Հայտարարության մեջ գործադիր մարմինը հանրությանը կոչ է արել  հարգանք ցուցաբերել  ժողովրդավարական ինստիտուտների հանդեպ․ «Բոլորի համար ակնհայտ է, որ «Ռուսթավի 2»-ի հետ կապված վեճը ընթանում է ծանր ժառանգության ֆոնին՝ ձգվելով արդեն մի քանի տարի: Գործը արդեն քննվել  է անկախ դատարանի երեք ատյաններում, իսկ գերագույն դատարանի մեծ պալատը, 9 դատավորների որոշմամբ, վճռել  է հեռուստաալիքը վերադարձնել օրինական սեփականատիրոջը»:

Կառավարությունը պնդել է, որ գնահատում ու պաշտպանում է մամուլի ազատությունը՝ ամեն ինչ անելով, որ երկրում բազմակարծություն տիրի:

«Մենք համոզված ենք, որ երկրի զարգացման համար անհրաժեշտ է հարգել ժողովրդավարական ինստիտուտները»,-քաղաքացիներին նման կոչով է դիմել Վրաստանի կառավարությունը:

Թողնել պատասխան