Կատալոնիայի անկախության համար քվեարկել է հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսը

Կատալոնիայի քաղաքացիների թիվը, ովքեր նախօրեի  հանրաքվեում  քվեարկել են Իսպանիայից անկախանալու օգտին, կազմել է 2,02 մլն մարդ կամ 90 տոկոսը:  Այս մասին Կատալոնիայի խորհրդարանի պաշտոնական ներկայացուցիչ Ջորդի Տուրուլն ասել է Բարսելոնայում մամուլի ասուլիսի ժամանակ: Այս արդյունքները փաստացի համարվում են վերջնական:

Հիշեցնենք՝ հանրաքվեն նախօրեին ուղեկցվել էր բախումներով, ոստիկանության հետ առճակատման հետևանքով 40 մարդ էր տուժել,  իրավապահները բռնի ուժով մարդկանց դուրս էին բերել դպրոցներից և այն տարածքներից, որտեղ քվեարկություն էր անցկացվում:

Թողնել պատասխան