Կարգալույծ է հռչակվել Վիրահայոց թեմի վարդապետը

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Խորեն վարդապետ Հովհաննիսյանը (Վրահայոց թեմ):

Մայր Աթոռի տեղեկատվական բաժնի փոխանցմամբ՝ հայրապետական տնօրինության համար հիմք է ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգևոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ և առ այդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը:
«Կարգալույծ հոգևորականն այսուհետ դասվում է աշխարհականների շարքը և կկոչվի իր ավազանի անունով` Նշան Հովհաննիսյան»,- փոխանցում է Armenianchurch.org կայքը:
Նշենք, որ մարտի 27-ին կարգալույծ էր արվել նաև Վիրահայոց թեմի Ծալկայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Մովսես քահանա Մանուկյանը:

Թողնել պատասխան