Կեղծ անձնագրերով Եվրոպա մեկնելու դեպքեր են բացահայտվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության  գլխավոր վարչությունը, պետանվտանգության ծառայությունը,  ոստիկանության պարեկային ծառայությունը համատեղ գործողությունների արդյունքում Թբիլիսիի միջազգային օդանավակայանում բացահայտել են եվրոպական երկրներ կեղծ անձնագրերով այցելությունների փաստ: Ապօրինի գործողությունների հիմնական հեղինակը Թուրքիայի քաղաքացի Բերկանտ Դ.-ն է, ով անձամբ և այլ անձանց հետ հանցավոր կապերի օգնությամբ խոշոր գումարի դիմաց ապահովել է Իրանի իսլամական հանրապետության քաղաքացիների մուտքը երոպական երկրներ՝ անվավեր անձնագրերի միջոցով: Գումարը ստանալուց հետո հանցավոր խումբը տվյալ անձանց համար այլ անուն ազգանուններով կեղծ անձնագրեր է պատրաստել, որոնցով միաժամանակ ավիատոմսեր են ձեռք բերել ինչպես Թուրքիա ուղղությամբ, ուր Իրանի քաղաքացիներն օգտվում են առանց վիզայի իրավունքից, այնպես էլ դեպի եվրոպական որևէ երկրիր: Թբիլիսիի օդանավակայանում Իրանի քաղաքացիները  անցնում էին  և Թուրքիայի  և եվրոպական երկրի գրանցումը: Հանցավոր սխեման բացահայտելուց հետո  իրավապահներն օդանավակայանում կանխել են քաղաքացիներից  մեկի՝ Թուրքիայի փոխարեն այլ երկիր մեկնելու փորձը:

Հանցավոր խմբի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի ՔՕ-ի 362 հոդվածի առաջին մասով՝ կեղծ փաստաթղթերի և կնիքի պատրաստում, պահում, գործածում: Ձերբակալվածի բնակարանից առգրավվել  են տարբեր երկրների կեղծ անձնագրեր: Նույն մեղադրանով ձերբակալվել է նաև Իրանի մեկ քաղաքացի, ով գործածել է կեղծ փաստաթղթերը: Թբիլիսիի քաղաքային դատարանը երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը: Ոստիկանությունը պարզել է նաև Իրանի հինգ քաղաքացու ինքնություն, ովքեր ծրագրում էին օգտվել կեղծ փաստաթղթերից:

Թողնել պատասխան