ԿԸՀ-ը չեղարկել է 6 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները

Վրաստանի ԿԸՀ-ը  չեղարկել է 6 ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները, ինչը կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների ելքի վրա: Այս մասին հայտարարել է ԿԸՀ-ի խոսնակ Աննա Միքելաձեն: 5 տեղամասերում արդյունքները զրոյացվել են երկու ընտրակարգով, իսկ Մառնեուլիի ընրատեղամասում՝ միայն համամասնական: Մասնավորապես չեղյալ են հայտարարվել Դմանիսիի 8-րդ,14-րդ, Դիդուբեի 14-րդ, 26-րդ և Մառնեուլիի 48-րդ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները։ Չեղյալ են հայտարարվել նաև Մառնեուլիի 34-րդ ընտրատեղամասի համամասնական ընտրությունների արդյունքները:

Այժմ ընթանում է վերստուգման և տվյալների թարմացման գործընթացը, այդ տվյալները կարող են ազդել ընտրությունների վերջնական արդյունքի վրա: Օրինակ, «Հայրենասերների ալյանս»-ը այս պահին 5 տոկոս ունի, ինչը բավարար է Խորհրդարան անցնելու համար, սակայն այս թիվը ստացվել է՝ առանց չեղարկված ընտրատեղամասերը հաշվի առնելու: Այսինքն նորացված տվյալների հիման վրա  այս վերջնական թվերը վերանայվելու են:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի հրապարակած վերջին արդյունքների՝ «Վրացական երազանք»-ը ստացել է 48,65, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 27,12 տոկոս: Խորհրդարան մտնելու հնարավորություն է ստացել նաև  «Հայրենասերների ալյանս»-ը՝ հավաքելով նվազագույն 5 տոկոս արդյունք:

Թողնել պատասխան