ԿԸՀ-ն ընտրությունների 2-րդ փուլը դրական է գնահատել

«Ընտրություններն անցել են խաղաղ եւ թափանցիկ մթնոլորտում». հայտարարել է ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիան` հավելելով, որ չնայած արձանագրվել են մի քանի դեպքեր, սակայն ընդհանուր առմամբ ընտրական գործընթացն անցել է խաղաղ միջավայրում եւ ընտրողը հնարավորություն է ունեցել անարգել կատարել իր ընտրությունը: Ժվանիան շնորհակալություն է հայտնել ընտրողներին, ընտրական գործընթացում ներգրավված կողմերին, միջազգային եւ տեղական դիտորդական կազմակերպություններին: «Ինչ վերաբերում է ընտրությունների 2-րդ փուլի արդյունքներին, ԿԸՀ-ի օպերատորներն արդեն իսկ երեկոյան 22:00-ին սկսել են նախնական տվյալները ներբեռնել կայք, իսկ արդեն 24:00-ին հրապարակվեց 50 տոկոսից ավելի (1250 ընտրատեղամասի) արդյունքները: Զուգահեռաբար ընթանում էր նաև Ախալցխիեում քաղաքապետի, Զուգդիդիում, Խարագաուլիում եւ Բոլնիսիում` հերթից դուրս ընտրությունների 2-րդ փուլի, իսկ Լագոդեխիի եւ Սենակիի սակրեբուլոների՝ ավագանիների միջանկյալ ընտրությունների արդյունքների հրապարակման գործընթացը»,- հայտարարել է Թամար Ժվանիան:

Թողնել պատասխան