Կիևում բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվածների թվում Վրաստանի քաղաքացի կա

Կիևում նախօրեին տեղի ունեցած բողոքի ցույցն ավարտվել է իրավապահների հետ բախումներով:

37 մարդ է ձերբակալվել, այդ թվում է նաև Վրաստանի քաղաքացի, «Դոնբաս» գումարտակի անդամ Լուկա Չխետիան: Ականատեսները նշում են, որ նրան դաժանորեն ծեծել են: Չի բացառվում, որ Չխետիային առաջիկայում կարտաքսեն Ուկրաինայից:

Կիևի դատարաններից մեկի մոտ բողոքի ցույցն ընթանում էր Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի դեմ հարուցված դատական գործին զուգահեռ: Ըստ ցուցարարների, դատարանում և շենքի մոտ, մեծ թվով, այսպես կոչված «տիտուշկաներ» են հավաքված:

Խառնաշփոթն սկսվել է, երբ դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել պետբյուջեի միջոցները վատնելու մեջ կասկածանքով ձերբակալված Տրուխանովին: Սրան զուգահեռ մոտ ապագայում կաճի նաև Ուկրաինայից արտաքսված Վրաստանի քաղաքացիների թիվը: Փետրվարի 20-ին երկրում սպասվում են լայնածավալ ստուգումներ:

Թողնել պատասխան