Կղիզիլաջլո գյուղում սադրանքի փորձեր են նկատվել․ Կվաճանտիրաձե

Մարնեուլիի շրջանի Կղիզիլաջլո գյուղի թիվ 48 ընտրատեղամասում ժամը 18:00-ի դրությամբ քվեարկել է 445 մարդ: Ընտրական հանձնաժողովի նախագահի խոսքով, մինչ այս պահն ընտրատեղամասում չի գրանցվել որեւէ խախտում կամ բողոք:
Տեղում են նաև Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, այդ թվում խորհրդարանի պատգամավոր Էկա Բեսելիան: Կուսակցության անդամներից Զվիադ Կվաճանտիրաձեն «Ալիքի մեդիայի» հետ զրույցում նշեց, որ օրվա ընթացքում շրջել են տարբեր ընտրատեղամասերում։22712641_1534200866656108_1063094132_o
«Ընտրությունների ավարտին 2 ժամ է մնացել, մինչև այս պահը շրջել ենք տարբեր ընտրատեղամասերով, ընտրական գործընթացին խանգարող որևէ պատահարի չենք հանդիպել, մի տեղում սադրանքի փորձեր նկատեցինք, իբր «Վրացական երազանքի» անդամները փորձել են վեճ հրահրել»,-ասաց Կվաճանտիրաձեն։
Ընտրատեղամասը պարբերաբար հսկվում է ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից:
Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ի ուշ գիշերը նույն գյուղում գտնվող «Վրացական երազանք» կուսակցության ընտրական շտաբի վրա հարձակում էր տեղի ունեցել, դեպքի վայր էր ժամանել նաև Վրաստանի ՆԳ նախարարը:

Թողնել պատասխան