Կոբախիձեն կոչ է անում սպասել «ցիանիդի գործով» հետաքննության ավարտին

«Ընդդիմությունը շտապում է ցիանիդի գործով հայտարարություններ անել՝ արդյունքում անընդունելի սխալներ թույլ տալով»,-այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն: 

Խորհրդարանի խոսնակը պատրիարքի հետ հանդիպումից հետո լրագրողներին տեղեկացրել է, որ արդյունավետ զրույց են ունեցել:

«Ես անընդունելի եմ համարում ընդդիմության կողմից գլխավոր դատախազի հրաժարականի պահանջը: Եթե նրանք տեղյակ լինեին հետաքննության ընթացքից, նման պահանջ չէին նհերկայացնի: Ես նույնպես լիովին չեմ տիրապետում մանրամասներին, ուստի կարծում եմ՝ գնահատականներ կարելի է տալ միայն հետաքննության արդյունքներն իմանալուց հետո»,- հայտարարել է Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով, յուրաքանչյուր քաղաքացի հետաքրքրված է ճշմարտության բացահայտմամբ:

Հիշեցնենք, որ Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի պատրիարքարանի ներկայացուցիչ հայր Գիորգի Մամալաձեն  փորձել է ցիանիդով թունավորել  Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդին։ Մամալաձեն այժմ ձերբակալված է, քննությունը շարունակվում է։

Թողնել պատասխան