Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել իրավապահներին մահափորձը կանխելու համար

Վրաստանի Խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն «ծանր հանցագործությունը» կանխելու համար շնորհակալություն է հայտնել իրավապահ մարմիններին:

Խորհրդարանի խոսնակն անդրադառնալով դատախազության հայտարարությանը, ըստ որի փորձ է արվել  թունավորել Համայն Վրաց պատրիարք Իլիա երկրորդին,  հույս է հայտնել, որ հետաքննությունը  կբացահայտի գործի բոլոր մանրամասները:

Կոբախիձեն նաև առողջություն է մաղթել Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետին, ով այս օրերին բուժման նպատակով գտնվում է Գերմանիայում: «Ուրախ ենք, որ բարեհաջող է անցել պատրիարքի վիրահատությունը»,-ասել է նա:

Թողնել պատասխան