Կոդա-Նինոծմինդա ավտոճանապարհին նոր ռեժիմ է սահմանված

Վրաստանի Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային վարչության տեղեկատվությամբ՝ Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհին այլևս չի գործում անվաշղթաներ օգտագործելու ռեժիմը:   

Ավտոճանապարհային վարչությունից տեղեկացնում են, որ հիշյալ  ավտոճանապարհի 94-146 կմ հատվածում (Նարդեվանի-Նինոծմինդա) արգելված է կցորդով, կիսակցորդով և 30-ից ավել նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկութունը, մնացած մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար երթևեկությունն ազատ է:

Թողնել պատասխան