Կոռուպցիայի մեղադրանքով ձերբակալություն Թբիլիսիում

Ազգային անվտանգության ծառայության հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները ձերբակալել են Մայա Բ.-ին՝ մեծ չափերի խարդախության փորձի փաստով: Քննությունը պարզել է, որ Մայա Բ.-ն խոստացել է Վրաստանի մի քաղաքացու աշխատանքի տեղավորել ԱԱԾ-ում, փոխարենը պահանջել 7.000 ամերիկյան դոլար: Միաժամանակ նա հստակեցրել է, թե աշխատանքի ընդունվելու համար անհրաժեշտ է գումարի կեսը վճարել նախօրոք: Խաբեության միջոցով կասկածյալը քաղաքացուց ստացել է 3500 դոլար, գումարը վերցնելու պահին հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները ձերբակալել են նրան: Քննություն է տարվում մեծ չափերի խարդախության փաստով, մեղքն ապացուցվելու դեպքում կնոջը 6-9 տարվա ազատազրկում է սպառնում:

Թողնել պատասխան