Կուրց․ «Լավ հարաբերություններ ԵՄ-ի և ՌԴ-ի հետ»

Վրաստանը պետք է զարգացնի հարաբերությունները մի կողմից Եվրամիության, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է երկօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող  Ավստրիայի Արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող  նախագահ Սեբաստիան Կուրցը: 

Նա  կարևորել է վրաց-ավստրիական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան, խոսել է նաև եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի գրանցած հաջողությունների մասին:

«Վրաստանը պետք է զարգացնի հարաբերությունները  ինչպես Եվրամիության, այնպես էլ Ռուսաստանի հետ: Ցանկության դեպքում դա մինանշանակ հնարավոր է»,-«Interpressnews.ge»-ի փոխանցմամբ ասել է Կուրցը՝ նշելով, որ միակողմանի զարգացումը Վրաստանի համար չէ:

Սեբաստիան Կուրցը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ-ն կարող է լուրջ խթան հանդիսանալ Վրաստանի հետագա զարգացման ճանապարհին:

Թողնել պատասխան