Կվիրիկաշվիլին ընդունել է Հունգարիայի արտգործնախարարին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրկաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոնին:   

Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից  տեղեկացնում են, որ կողմերն անդրադարձել են վրաց-հունգարական հարաբերություներին վերաբերող մի շարք կարևոր հարցերի:

Հանդիպման առանցքում է եղել նաև Հունգարիայի վարչապետի այցի նախապատրաստական աշխատանանքերը։ Հիշեցնենք՝  Վիկտոր Օրբանը Վրաստան կայցելի ապրիլին:

«Վրաստանի վարչապետը և Հունգարիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանում առկա մարտահրավերները, Վրաստանի բռնագրավված տարածքներում առկա իրավիճակը»,- ասված է կառավարության տարածած հայտարարության մեջ:

Թողնել պատասխան