Կվիրիկաշվիլին հանդես է եկել Սահմանադրության փոփոխությունների կենսագործման մասին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդես է եկել Սահմանադրության մեջ փոոխություններ  մտցնելու նպատակով հանձնաժողով ստեղծելու  նախաձեռնությամբ։

Այս մասին Կվիրիկաշվիլին հայտարարել է կառավարության հոկտեմբերի 19-ի նիստի ընթաքում:

«Մենք ժառանգություն ենք ստացել  ոչ հավասարակշռված մի Սահմանադրություն։ Ես կարծում եմ, որ անրհաժեշտ է հանձանաժողով ստեղծել՝ հանրության յուրաքանչյուր խմբի ակտիվ  մասնակցությամբ  իրականացնել այնպիսի փոփոխություններ, որը ոչ ոքի  ապագայում  թույլ չի տա կոնցենտրացնել իշխանությունը»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ հույս հայտնելով, որ դա կդառնա եվրոպական ժողովրդավարական Վրաստանի Սահմանադրությունը:

Կառավարության ղեկավարն ասել է նաև, որ այս հարցում շտապողականությունը պետք չէ․ «Մեր հիմնական նպատակն է  ստեղծել բարձր զարգացման դինամիկա, ինչը մենք խոստացել  ենք մեր ընտրողներին»։

Կվիրիկաշվիլին հավաստիացրել է, որ  «Վրացական երազանք» կուսակցությունը իրականություն է դարձնելու նախընտրական շրջանում տված բոլոր խոստումները։

Թողնել պատասխան