Կվիրիկաշվիլին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: Հանդիպման ժամանակ խոսվել է երկկողմ հարաբերությունների մասին:

Խոսվել է նաև պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարների և ռազմական ոլորտում փորձի փոխանակման կարևորության մասին: Քննարկվել է նաև եռակողմ ձևաչափով` Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Ուշադրություն են դարձրել նաև տարածաշրջանում ընթացող գործընթացներին:

Վրաստանի կառավարության աշխատակազմում տեղի ունեցած հանդիպմանը ներկա են եղել նաև Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, տեղակալ Լելա Չիքովանին և վարչապետի արտաքին հարցերով խորհրդական Թեդո Ջափարիձեն:

Թողնել պատասխան