Կվիրիկաշվիլին հանդիպել է Աֆղանստանի նախագահին

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հանդիպել է Աֆղանստանի Իսլամական հանրապետության նախագահ Մուհամեդ Աշրաֆ-Ղանիին:

Վարչապետի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն`կողմերը առևտրատնտեսական, տրանսպորտի և տարանցիկության ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ համաձայնության են եկել:

«Հանդիպմանը նշվել է նաև, որ մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցության մեծ ներուժ կա, որի իրականացմանը կաջակցեն կողմերը: Աֆղանստանի նախագահը Գիորգի Կվիրիկաշվիլիին շնորհակալություն է  հայտնել  անվտանգության հարցերում աջակցության համար:

Թողնել պատասխան