Կվիրիկաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Մարիամոբայի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին համայն Վրաստանին շնորհավորել է Մարիամոբա տոնի առիթով:

«Սրտանց շնորհավորում եմ  Մարիամոբայի ամենագեղեցիկ տոնի առիթով: Միասնականություն, երջանկություն մեր ընտանիքներին եւ երկրին, հզորացում եմ մաղթում մեզ»,- հայտարարել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նաեւ կաթողիկոս-պատրիարքին է շնորհակալություն հայտնել: Կվիրիկաշվիլիի հայտարարությամբ, պատրիարքի աղոթք-օրհնանքի շնորհիվ Բորջոմիի բնական աղետից մարդկային կյանքի կորուստներ չեղան:

Թողնել պատասխան