Կվիրիկաշվիլին չի բացառել կառավարության կազմում փոփոխությունները

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին չի բացառել նախարարություններում փոփոխությունների հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է՝  խոսելով նախարարությունների գործունեության բարելավվման  հարցի շուրջ։

«Ավելի լավ է սպասենք, երբ կավարտվի ընտրությունների այս շրջանը։ Հոկտեմբերի 30-ին ընտրությունների 2-րդ փուլն է։ Ուզում ենք, որ մեր երկրի բնակչությունն իմանա, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել: Սրանից հետո  բացառված չեն նաեւ որոշակի փոփոխությունները նախարարություններում»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին՝ նշելով, որ հարցի շուրջ անցկացվող խորհրդակցությունների ավարտին  կհայտարարվի  նաև արդյունքների մասին։

Թողնել պատասխան