Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով կմեկնի Իրան

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ապրիլի 22-23-ը պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական հանրապետություն:

Գիորգի Կվիրիկաշվիլիի և Վրաստանում գտնվող Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել ինչպես ԻԻՀ կատարելիք պաշտոնական այցին, այնպես էլ  երկկողմ հարաբերությունների զարգացմանը, տեղեկացնում է Վրաստանի կառավարության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Հանդիպումներում  հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև աճող առևտրա-տնտեսական հարաբերությունների պահպանմանն ու զարգացմանը։Կվրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը մեծ կարևորություն է տալիս հացին: Խոսվել է նաև էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ որլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների մասին:

Վրաստանի վարչապետը Իրանի արտգործնախարարին շնորհակալություն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու համար:

Թողնել պատասխան