Կվիրիկաշվիլին Ստամբուլում մասնակցում է «Եվրասիա» թունելի բացմանը

Դեկտեմբերի 20-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ՝ մասնակցելու «Եվրասիա» ստորգետնյա թունելի բացման արարողությանը: Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ:

Գիորգի Կվիրիկաշվիլին կուղեւորվի նաեւ «Բեշիքթաշ» մարզադաշտի հարակից տարածք, որտեղ հարգանքի տուրք կմատուցի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակներին: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են Տնտեսության եւ կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան, Արտաքին գործերի փոխնախարար Դավիթ Դոնդուան եւ Արտաքին հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդական Թեդո Ջափարիձեն:

Թողնել պատասխան