Կվիրիկաշվիլին ցավակցել է պակիստանցիներին

Գիորգի Կվիրիկաշվիլի

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին արձագանքել է Պակիստանում տեղի ունեցած ավիավթարին և ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում: Պակիստանում տեղի ունեցած ավիավթարի պատճառով տասնյակ մարդիկ են զոհվել: Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, Պակիստանի ժողովրդին և կառավարությանը» ,- ասված է վարչապետի ցավակցական նամակում:

Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, Պակիստանում ինքնաթիռ է վթարվել, որետեղ 47 մարդ է գտնվել: Նախնական տվյալների համաձայն բոլորը զոհվել են:

Թողնել պատասխան